ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները I եռամսյակում աճել են 5.5%–ով` կազմելով 110.8 մլրդ դրամ

24.05.2013 14:06
ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները I եռամսյակում աճել են 5.5%–ով` կազմելով 110.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները 2013թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են ավելի քան 110.8 մլրդ դրամ՝ առաջին  եռամսյակի  ընթացքում ավելանալով 5.8 մլրդ դրամով կամ 5.5 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում պարտավորությունների մեծությամբ առաջատար է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ–ն։ 2013 թվականի մարտի 31–ի դրությամբ տվյալ կազմակերպության պարտավորությունները հասել են 16.6 մլրդ դրամի` առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 5.2 տոկոսով։ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն պարտավորություններում այս կազմակերպությանը բաժին է ընկնում դրանց մեծության 14.98 տոկոսը։

Համախառն պարտավորությունների ծավալով առաջատարների հնգյակում են նաև «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ–ն` ավելի քան 15.4 մլրդ դրամով (վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունների 13,93%), «Նորվիկ» ՈՒՎԿ–ն` մոտ 14.3 մլրդ դրամով (վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունների 12,92%), «ԱԳԲԱ Լիզինգ» ՈՒՎԿ–ն` ավելի քան 7.8 մլրդ դրամով (7%) և «ՍԵՖ Ինտերնեշնըլ» ՈՒՎԿ–ն` ավելի քան 5.8 մլրդ դրամով (5,27%)։

Վարկային կազմակերպությունների բոլոր պարտավորությունների մոտ 54.17 տոկոսը կենտրոնացված է այդ հինգ կազմակերպություններում, որոնք տվյալ ցուցանիշով առաջատարներն են։

2013 թվականի մարտի 31–ի դրությամբ Հայաստանում գործել է 33 վարկային կազմակերպություն։($1–ը`414,82 դրամ)  -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև