Արարատբանկի 425,5 մլն դրամ ծավալով լրացուցիչ թողարկումը թույլատրվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առևտրին

24.05.2013 21:01
Արարատբանկի 425,5 մլն դրամ ծավալով լրացուցիչ թողարկումը  թույլատրվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առևտրին

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը  թույլատրվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առևտրին։ Ընկերության բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը ներառում է 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 85,100 հատ հասարակ անվանական բաժնետոմս, որոնք համալրել են Ընկերության` առևտրին թույլատրված բաժնետոմսերի քանակը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` բանկի բաժնետոմսերը նաև ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի ազատ (coffee) շուկայում:

Այսպիսով ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվելու են Արարատբանկի կողմից թողարկված 1,277,501 հատ հասարակ անվանական բաժնետոմսեր:

Արարատբանկը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առավել ակտիվ թողարկողներից մեկն է: Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվում են Արարարտբանկի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK), ինչպես նաև ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB4) և ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB5):

Ընկերության պարտատոմսերի ևս 3 թողարկումներ ցուցակվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2007, 2008 և 2009 թվականներին, որոնք հետագայում բարեհաջող մարվել են:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ ($1- 415,32 դրամ է )–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև