Հայաստանի ՎԿ ակտիվների շահութաբերության միջին ցուցանիշը մարտի 31–ի դրությամբ 3,67% է կազմել

29.05.2013 12:24
Հայաստանի ՎԿ ակտիվների շահութաբերության միջին ցուցանիշը մարտի 31–ի դրությամբ 3,67% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների  շահութաբերության միջին ցուցանիշն ընթացիկ տարվա մարտի 31–ի դրությամբ 1,67% է կազմել՝ 2012 թվականի դեկտեմբերի 31–ի 3,77%-ի դիմաց:

Միաժամանակ «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում այդ ցուցանիշով առաջատարների հգնյակը գլխավորում  է ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏԸ, որի ROA-ն առաջին եռամսյակի ավարտին 13,28% է կազմել՝ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի 1,11%-ի դիմաց:

Նրան հաջորդում է «Ջի Էֆ Սին»՝ 12,99% ցուցանիշով՝  4,52%-ի դիմաց, «Արեգակը»՝ 10,52% ցուցանիշով՝ 12,37%-ի դիմաց, «Արֆին» վարկային միությունը՝ 10,49%-ով՝ 10,28%-ի դիմաց, և «Կամուրջը»՝ 10,00%-ով՝ 6,53%-ի դիմաց:

Միաժամանակ Հայաստանի ՎԿ կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակը մարտի 31–ի դրությամբ կազմել է 9,15%՝ 2012թ.–ի դեկտեմբերի վերջի 10,12 տոկոսի դիմաց։

Այս ցուցանիշով առաջինն է ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏԸ՝ 43,93% ցուցանիշով` 4,05% -ի դիմաց, «Արֆին» վարկային միությունը՝ 41,53%-ով՝ 43,68%-ի դիմաց, «Ջի Էֆ Սի»` 30,89% –ով՝ 10,96%-ի դիմաց, «Գլոբալ Վարկը»` 27,25%-ով՝ 25,06%-ի դիմաց, «Կամուրջը»` 17,12%-ով՝ 12,91%-ի դիմաց:

2013 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 33 վարկային կազմակերպություն։  (1 դոլարը` 415,35 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև