ՀԲՄ նախագահ է ընտրվել «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը

29.05.2013 12:34
ՀԲՄ նախագահ է ընտրվել «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի նիստում կայացել է Հայաստանի բանկերի միության նախագահի հերթական ընտրությունը, որի արդյունքում միաձայն ՀԲՄ նախագահ է ընտրվել «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, Սամվել Ճզմաչյանը նախկինում ևս (2003 -2006 թվականներին)  ղեկավարել է  Հայաստանի բանկերի միությունը:

ՀԲՄ–ի նորընտիր ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի բանկերի միության խորհրդին բանկերի համար շատ կարևոր և մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում  ՀԲՄ նախագահությունը կրկին անգամ իրեն վստահելու համար:

«Բանկային համակարգն ավանդաբար համարվում է Հայաստանի տնտեսության ամենամրցակցային և ամենակայացած ճյուղերից մեկը, և մենք բոլորս մեր ուժերի ներածի չափով, միշտ պետք է անենք հնարավորինս այն էլ ավելի ամուր և կայուն դարձնելու համար», - նշել է նա։

Սամվել Ճզմաչյանը վերջին 25-30 տարիներին բանկային համակարգում գործող բանկային ամենամեծ փորձը ունեցող ղեկավարիից է:

Շուրջ 20 տարի Սամվել Ճզմաչյանը ղեկավարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն:

1980 թվականից ստանձնել է ԽՍՀՄ Պետբանկի ՀՀ գրասենյակի էլեկտրագործարանային բաժանմունքի կառավարչի պաշտոնը, այնուհետև ղեկավարել է Արտաքին առևտրային բանկի ՀՀ բաժանմունքը (Վնեշտորգբանկ), հետագայում` «Արտտնտբանկը», 1990 թվականից ղեկավարել է «Վնեշէկոնոմբանկը», այնուհետև  հիմնադրել և ղեկավարել է «Հայներարտբանկը», իսկ 1994-1995 թվականներին` Մոսկվայի «Գլոմբանկը»:

Հայաստանի բանկերի միությունը հիմնադրվել է 1995 թ.-ի հուլիսի 27-ին բանկերի շահերի պաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում գործող բոլոր  կոմերցիոն բանկերը ՀԲՄ անդամ են: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև