29.05.2013 13:44
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $80,8 մլն՝ մեկ դոլարի դիմաց 415,62 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել շուրջ 4 մլն եվրո և ավելի քան 607 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 533,96 դրամ և 1 ռուբլու դիմաց 13, 19 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 94,6 մլն դոլար, շուրջ 10,6 մլն եվրո և շուրջ 116,2 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 416,65 դրամ, 1 եվրոյի դիմաց 537,75 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,37 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Բացի այդ, 2013թ.–ի մայիսի 13-19–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39,4 մլն դոլար: ($1–ը 415,35 դրամ է):–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: