Moody’s–ը փոխել է ԱՄՆ–ի բանկային համակարգի կանխատեսումը` «բացասականից» դեպի «կայուն»

29.05.2013 14:54
Moody’s–ը փոխել է ԱՄՆ–ի բանկային համակարգի կանխատեսումը` «բացասականից» դեպի «կայուն»

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է ԱՄՆ–ի բանկային համակարգի իր կանխատեսումը` «բացասականից» հասցնելով «կայունի»` տնտեսական միջավայրի տևական բարելավման, ինչպես նաև ոչ միանշանակ տնտեսական պայմանների հետ կապված բանկերի վնասների ռիսկի նվազման ֆոնին։ Այդ մասին հաղորդում է РБК–ն` հղում անելով Moody’s–ի հաղորդագրությանը։

Կանխատեսումը բացասական էր մնում 2008թ.–ից։

Moody’s–ի կանխատեսումների համաձայն` ԱՄՆ–ի ՀՆԱ–ի աճը 2013–2014թթ.–ին կկազմի 1,5–2,5 տոկոս` մինչև 7 տոկոսով գործազրկության մակարդակի նվազման ֆոնին։ Ցածր տոկոսադրույքների համակարգը, ըստ Moody’s–ի վերլուծաբանների, հաջորդ 12–18 ամիսների ընթացքում ամերիկյան բանկերի ցուցանիշների բարելավման գրավականը կդառնա։

Ցածր տոկոսադրույքները կնպաստեն մասնավոր բիզնեսի զբաղվածության աճին և արդեն դրական ազդեցություն են ցուցաբերել բանկերի ակտիվների որակի ցուցանիշների վրա, որտեղ այժմ  շահույթի հանումները մոտենում են մինչճգնաժամային մակարդակներին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև