Հայաստանի ՎԿ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2013թ.–ի մարտի 31-ի դրությամբ աճել են 8,8%-ով՝ մինչև 149,6 մլրդ. դրամ

29.05.2013 15:30
Հայաստանի ՎԿ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2013թ.–ի մարտի 31-ի դրությամբ աճել են 8,8%-ով՝ մինչև 149,6 մլրդ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2013թ.–ի մարտի 31–ի դրությամբ կազմել են 149,6 մլրդ. դրամ՝ 2012թ. դեկտեմբերի 31 -ի համեմատ աճելով  8,8 մլրդ. դրամով կամ 8,8%-ով:

«ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության համաձայն՝ առաջին եռամսյակում վարկային ներդրումների մեծությամբ առաջատարն է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի ՎԿ բոլոր վարկային ներդրումների մոտ 13,32%-ը: Այդպիսով՝ մարտի 31-ի դրությամբ ընկերության վարկային ներդրումները, ներառյալ լիզինգային գործառնությունները, կազմել են մոտ 19,9 մլրդ. դրամ՝ 2012թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ աճելով 3,6%.-ով:

Վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալով առաջատար հնգյակում ներառվել են նաև՝ Ֆինքան՝ 19,2 մլրդ. դրամ, աճը՝10,3% (համախառն ակտիվներում մասնաբաժինը՝ 12,86%), Նորվիկը` 18,8 մլրդ. դրամ, անկումը՝  6,8% (12,57%), Արեգակը՝ շուրջ 12,6  մլրդ. դրամ, անկումը՝ 3,3% (8,5%) և ԱԳԲԱ Լիզինգը՝ ավելի քան  8,6 մլրդ. դրամ, աճը՝ 11,3% (5,73%):

2012թ. մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 33 վարկային կազմակերպություն ($1 – 415,35 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև