Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2012թ.–ին կազմել է շուրջ 60 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 1.5%–ը

29.05.2013 16:38
Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2012թ.–ին կազմել է շուրջ 60 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 1.5%–ը

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2012 թվականին կազմել է 59.9 մլրդ դրամ կամ պետբյուջեի հստակեցված ծրագրով նախատեսված ցուցանիշի 45.3 տոկոսը, չորեքշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը։

«ՀՆԱ–ի նկատմամբ բյուջեի պակասուրդը 2012 թվականին կազմել է 1.5 տոկոս` 2011–ի 2.8 տոկոսի դիմաց»,– հայտնեց նա։

ՎՊ ներկայացուցիչը հայտնեց, որ, ճշգրտված ծրագրի համաձայն, պետբյուջեի եկամուտները 2012 թվականին կազմել են 944.914 մլրդ դրամ, իսկ փաստացի եկամուտները` հաշվի առնելով արտաբյուջետային միջոցները` 946.193 մլրդ դրամ (ճշգրտված ծրագրի 101,1% )։

Փաստացի եկամուտները, ներառյալ արտաբյուջետային փաստացի ծախսերի 23.696 դրամը, 2012 թվականին կազմել են 1.006 տրլն դրամ կամ պետբյուջեի հստակեցված ծրագրի 93.4 տոկոսը։

«Հայաստանի Վերահսկիչ պալատը կարծում է, որ 2012 թվականի պետբյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունում ներկայացված եկամուտների, ծախսերի և պակասուրդի ցուցանիշները համապատասխանում են պետբյուջեի փաստացի կատարմանը»,– հայտնեց Ավագյանը։

Խորհրդարանական մշտական հանձնաժողովները պետբյուջեի կատարման հաշվետվությունը կքննարկեն 2012 թվականի մայիսի 29–ից հունիսի 7–ը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև