S&P–ն 2007 թվականից ի վեր առաջին անգամ վերանայել է Սաուդյան Արաբիայի վարկանիշի կանխատեսումը` այն դարձնելով «դրական»

29.05.2013 17:00
S&P–ն 2007 թվականից ի վեր առաջին անգամ վերանայել է Սաուդյան Արաբիայի վարկանիշի կանխատեսումը` այն դարձնելով «դրական»

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Standard & Poor’s (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը 2007 թվականից ի վեր առաջին անգամ վերանայել է Սաուդյան Արաբիայի երկարաժամկետ սուվերեն վարկանիշների կանխատեսումը` այն «կայունից» բարելավելով մինչև «դրական», գրում է РБК–ն։

S&P–ն հաստատել է սաուդյան թագավորության ազգային արժույթի և արտարժույթի վարկային վարկանիշները AA-/A-1+ (երկարաժամկետ/կարճաժամկետ) մակարդակներում։

Ինչպես նշվում է S&P–ի հաղորդագրությունում, Սաուդյան Արաբիայի վարկանիշները կբարձրացվեն երկու տարվա ընթացքում, եթե երկրի տնտեսական աճը չդանդաղի։ Գործակալությունը նշում է, որ սաուդյան տնտեսության միջին աճն առանց նավթային հատվածի 2005-2012 թվականներին կազմել է 8 տոկոս, իսկ տնտեսության ընդհանուր աճը` 6.5 տոկոս։ Ոչ նավթային ճյուղերի աճի բարձր տեմպերն «անվտանգության բարձիկ» են ստեղծում որոշ արտաքին շոկերի դեպքում, օրինակ, նավթի համաշխարհային գների անկման դեպքում, նկատում է S&P–ն։

Սաուդյան Արաբիայի վարկանիշները պաշտպանվում են պետական բարձր հուսալիության ֆինանսներով` այսպես, թագավորության իշխանությունները կարողացել են գրեթե վերացնել պետական պարտքը «նավթային եկամուտների խելամիտ կառավարման» շնորհիվ։ Միաժամանակ, վարկանիշները զսպվում են քաղաքական ինստիտուտների թույլ զարգացվածությամբ և դրամային ոչ բավարար ճկուն քաղաքականությամբ` հաշվի առնելով ԱՄՆ դոլարի նկատմամբ սաուդյան ռիալի փոխարժեքի կապը։

Խոսելով Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական ռիսկերի մասին, որտեղ Սաուդյան Արաբիան առանցքային դերակատար է, S&P–ն կարծիք է հայտնում, որ երկրի ղեկավարությունը գլխավորապես կկենտրոնանա ներքին կայունությունը պահելու և արտաքին ազդեցությունից պաշտպանվելու վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև