29.05.2013 18:01
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապի բաժնից, հաշվետու ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկի` գնման գին` 16935.65 (-407.28), բացթողնման գին` 18408.31 (-442.7), արծաթ` գնման գին` 273.99 (-9.24), բացթողնման գին` 297.81 (-10.05), պլատին` գնման գին` 17925.34 (-388.55), բացթողնման գին` 19484.07 (-422.33), պալադիում` գնման գին` 9086.86 (+179.37), բացթողնման գին` 9877.02 (+197.97):-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: