Արտադրության ոլորտի վարկերի ծավալը 2009-2012 թվականներին աճել է 12 տ.կ.–ով` կազմելով վարկերի ընդհանուր ծավալի 33.3%–ը. ՀՀ ԿԲ

29.05.2013 18:20
Արտադրության ոլորտի վարկերի ծավալը 2009-2012 թվականներին աճել է 12 տ.կ.–ով` կազմելով վարկերի ընդհանուր ծավալի 33.3%–ը. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/.  Արտադրության ոլորտում վարկերի ծավալը 2009-2012 թվականներին աճել է 12 տ.կ.–ով և կազմել է վարկերի ընդհանուր ծավալի 33.3 տոկոսը, ինչը հանգեցրել է ՀՆԱ ներուժի աճին, չորեքշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահն Արթուր Ջավադյանը 2012 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ընթացքում։

«Բարձր մակարդակի տնտեսական աճի ձևավորման մեջ մեծ ներդրում է ունեցել վարկերի ծավալի աճը, որը վերջին տարիներին տարեկան կազմում էր միջինը 30 տոկոս»,– հայտարարեց նա։

ԿԲ ղեկավարը նշեց, որ վարկերի հաշվին երկրի տնտեսությունում կատարած ներդրումները, հիմնականում, ուղղվել են արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի ոլորտներ։

Հայաստանի առևտրային բանկերի համախառն վարկերը 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, կազմել են 1646.6 մլրդ դրամ ($1-ը` 416,47 դրամ)։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև