Calendar:

  • Calendar

    May 2013
    M T W T F S S
    « Apr   Jun »
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for May 30th, 2013

    Սոֆյա Մաճկալյան

    Thursday, May 30th, 2013

    Վերջին հարցին պատասխանել է Սոֆյա Մաճկալյան


    Սոֆյա Մաճկալյանը`

    «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման վարչության պետ

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 30-ին 416,71 դրամ է կազմել

    Thursday, May 30th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 30-ի արդյունքներով, մայիսի 29–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,24 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 416,71 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում մայիսի 30–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417,49 դրամ է կազմել

    Thursday, May 30th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 30-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 417,49 դրամ է կազմել:

    2013 թվականին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է ակտիվացնել սպառողական վարկավորումը` մինչև 20,1 մլրդ դրամ

    Thursday, May 30th, 2013

    2013 թվականին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է զգալիորեն ակտիվացնել սպառողական վարկավորումը“ հասցնելով մանրածախ վարկային պորտֆելը մինչև 20,1 մլրդ ՀՀ դրամի, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Խնայբանկը, ՎՏԲ 24-ը և ՏԿՍ բանկը առաջատար են շրջանառության մեջ դրված վարկային քարտերի քանակով

    Thursday, May 30th, 2013

    2013 թվականի հունվարի մեկի դրությամբ վարկային քարտերի շուկայում ռուսական ամենախոշոր դերակատարների վարկանիշի մասնակից–բանկերի կողմից, ըստ նրանց տեղեկատվության, շրջանառության մեջ է գտնվում 30 մլն վարկային քարտ (ներառյալ` օվերդրաֆտի հնարավորությամբ քարտերը), հայտնում է Банки.ру–ն։

    Ինտերնետ միջավայրում վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալն աճել է 17.5%–ով և կազմել 1.7 մլրդ դրամ

    Thursday, May 30th, 2013

    Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ինտերնետ միջավայրում իրականացված գործարքների ծավալը մարտի վերջին կազմել է 1.7 մլրդ դրամ` փետրվարի համեմատ ավելանալով 17.5 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի մարտի ամսական տեղեկագրում։

    ԱԽՏ բորսաներն առավելապես նվազում են գրանցել

    Thursday, May 30th, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի օրվա առուվաճառքները բացել են առավելապես նվազմամբ, երբ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը նախազգուշացրել է, որ համաշխարհային ԿԲ–ների մեղմ դրամային քաղաքականության դադարեցման դեպքում ԱՄՆ–ի պարտատոմսերի եկամտաբերության աճի ռիսկը կմեծանա։

    Դոլարը համաշխարհային արժույթների նկատմամբ էժանացել է թրեյդերների դիրքերի շտկման ֆոնին

    Thursday, May 30th, 2013

    Դոլարի փոխարժեքը համաշխարհային արժույթների նկատմամբ չորեքշաբթի առուվաճառքների ավարտին էժանացել է ներդրողների և թրեյդերների կողմից պորտֆելների շտկման և գերերկար դիրքերի փակման, ինչպես նաև ԱՄՆ–ի նշանակալի մակրոտնտեսական վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները։