30.05.2013 13:51
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ինտերնետ միջավայրում իրականացված գործարքների ծավալը մարտի վերջին կազմել է 1.7 մլրդ դրամ` փետրվարի համեմատ ավելանալով 17.5 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի մարտի ամսական տեղեկագրում։
Միաժամանակ, Կենտրոնական բանկի տվյալներով, ինտերնետում վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 95264` մեկ ամսվա ընթացքում ավելանալով 27.4 տոկոսով։
Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով գործարքների ընդհանուր ծավալը սպասարկման բոլոր տեսակներով Հայաստանի տարածքում կազմել է 92.13 մլրդ դրամ (աճը` 36,4%), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1768028 (աճը` 40,6%)։
Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը 2013 թվականի մարտի վերջին կազմել է մոտ 72.5 մլրդ դրամ, իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1463308։
POS-տերմինալներով և իմպրինտերով վճարային քարտերով գործարքների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 17.8 մլրդ դրամ, իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 209456 ($1–ը` 416,47 դրամ)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: