2013 թվականին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է ակտիվացնել սպառողական վարկավորումը` մինչև 20,1 մլրդ դրամ

30.05.2013 17:49
2013 թվականին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է ակտիվացնել սպառողական վարկավորումը` մինչև 20,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. 2013 թվականին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է զգալիորեն ակտիվացնել սպառողական վարկավորումը`` հասցնելով մանրածախ վարկային պորտֆելը մինչև 20,1 մլրդ ՀՀ դրամի, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Մանրածախ վարկավորման բաժնի պետ Արմեն Համբարձումյանը, հայաստանյան բանկերը սկսել են սպառողական կարկավորումը դիտարկել որպես ռիսկերի նվազեցման և եկամուտների ստացման միջոց, որն իր հերթին հանգեցրել է շուկայում մրցակցության սրացմանը, և հետևաբար` նոր բանկային պրոդուկտների և առաջարկների պահանջարկի ձևավորմանը։

«Այսօր սպառողական վարկավորման շուկայում բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտները շատ չեն տարբերվում իրարից: Հիմնականում բանկերը մրցակցում են վարկերի տրամադրման ժամկետների, վարկավորման գործընթացի ավտոմատացման, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատման համար»,– ասել է նա։

Ըստ Համբարձումյանի` բանկը մշտապես կատարելագործում է իր վարկավորման պայմանները`փորձելով առավելագույնս պարզեցնել վարկերի ձևակերպման և տրամադրման ընթացակարգը։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ 2013թ. I-ին եռամսյակում հաճախորդներին տրամադրված վարկերն ու այլ փոխառությունները կազմել են 93.9 մլրդ ՀՀ դրամ` 2012թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11.4 մլրդ ՀՀ դրամով կամ 14%-ով: Վարկային պորտֆելի կառուցվածքում սպառողական վարկերի մասնաբաժինը կազմեց 18.3 մլրդ ՀՀ դրամ կամ 20%, որը I-ին եռամսյակում գրանցեց մոտ 16% աճ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: 2012թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցների թիվը կազմում էր 462 (Գլխամասային գրասենյակում` 196 և մասնաճյուղերում` 266 աշխատակից): Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև