Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2013
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for May 31st, 2013

    Եվրագոտում գործազրկության մակարդակը 2013թ.–ի ապրիլին մեծացել է և կազմել 12,2%

    Friday, May 31st, 2013

    Եվրոյի շրջանառության գոտում (ներառում է 17 երկիր) գործազրկության մակարդակը 2013թ.–ի ապրիլին, մարտի համեմատ, ավելացել է և կազմել 12,2 տոկոս։ РБК–ն հայտնում է, որ այս տվյալը հրապարակված է Eurostat եվրոպական վիճակագրական գործակալության զեկույցում։ Վերլուծաբանները ցուցանիշի 12,2 տոկոսանոց աճ էին կանխատեսում։

    Հայաստանում մայիսի 31–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417,50 դրամ է կազմել

    Friday, May 31st, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 31-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 417,50 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 31-ին 417,22 դրամ է կազմել

    Friday, May 31st, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 31-ի արդյունքներով, մայիսի 30–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,51 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 417,22 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի սաներին

    Friday, May 31st, 2013

    «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) սաներին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Հայաստանում փողի բազան ապրիլին աճել է 5,4%–ով և կազմել է շուրջ 679,6 մլրդ դրամ

    Friday, May 31st, 2013

    Հայաստանում փողի բազան 2013 թվականի ապրիլին, նախորդ ամսվա համեմատ աճել է 5,4%–ով և կազմել է շուրջ 679,6 մլրդ դրամ։

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Visa «Բարերար» քարտի շրջանակներում անակնկալ մատուցեց Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

    Friday, May 31st, 2013

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շրջանակներում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ անակնկալ մատուցեց Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը, հայտնեցին Բանկի մամուլի ծառայությունից։

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի ապրիլին աճել են 0.4 տոկոսով` մինչև 1 638.2 մլն դոլար

    Friday, May 31st, 2013

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի ապրիլին կազմել են 1 638.2 մլն դոլար` աճելով 0.4 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    Հայաստանի ամենաշահութաբեր ՎԿ–ների Թոփ–10–ը 2013 թ.–ի I եռամսյակի արդյունքներով

    Friday, May 31st, 2013

    «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների Թոփ–10–ը 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով։

    ԱԽՏ բորսաներն աճել են ԱՄՆ ֆոնդային հարթակներից հետո

    Friday, May 31st, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա առքուվաճառքները բացել են գնանշումների աճով` նախօրեի զգալի անկումից հետո, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։