ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Visa «Բարերար» քարտի շրջանակներում անակնկալ մատուցեց Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

31.05.2013 15:42
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Visa  «Բարերար» քարտի շրջանակներում անակնկալ մատուցեց Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Visa  «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շրջանակներում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ անակնկալ մատուցեց Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

2012թ. նոյեմբերի 22-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ, սկսեց թողարկել Հայաստանում առաջին բարեգործական Visa  «Բարերար» քարտը, որի նպատակն է աջակցել Հայաստանի մանկատների երեխաներին: Ծրագրի շրջանակներում Բանկն իր միջոցներից  «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցում է Visa  «Բարերար» քարտով կատարված բոլոր վճարային գործառնությունների գումարի 0.3%-ը և Քարտի սպասարկման վարձի կեսը:

Քարտապաններն, իրենց հերթին, հնարավորություն ունեն հանձնարարել Բանկին ամսական պարբերականությամբ իրենց հաշվից գանձել և այս ծրագրին փոխանցել 100 դրամից սկսած գումար:

«Այսօր Visa  «Բարերար» քարտի քարտապանների քանակը գերազանցել է 6000-ը: Այսինքն արդեն 6000 ից ավելի անհատներ դարձել են բարերարներ»,– նշում է հաղորդագրությունում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աշխատակիցները երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ հանդես եկան յուրօրինակ նախաձեռնությամբ։

Կամավոր սկզբունքով նրանցից յուրաքանչյուրը իրենց հանգանակությունները փոխանցեցին ծրագրին: Բանկը իր հերթին հավաքագրված գումարը կրկնապատկեց և այսօր անակնկալ մատուցեց Երևանի Մարի Իզմիրլյան մանկատանը:

Բացի այդ, մանկատան շուրջ 22 երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Հանքավանի Արագած ճամբարում, առողջական խնդիրներով 10 երեխա կանցնեն բժշկական հետազոտություն Հայաստանի լավագույն ախտորոշիչ կենտրոններում,

Իսկ մանկատան առողջարարական մարզասարքերը համալրվեցին «Վազքուղի» մարզասարքով, որը խիստ անհրաժեշտ էր հենաշարժողական համակարգի խնդիրներով երեխաների համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, և դրա հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:

Visa-ն գլոբալ վճարային համակարգ է, որն աշխարհի ավելի քան 200 երկրներում  քարտատերերին, առևտրասերվիսային ձեռնարկություններին, ֆինանսական և կառավարական հաստատություններին էլեկտրոնային վճարման արագ, անվտանգ և հուսալի ցանց է ապահովում: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև