Հայաստանում փողի բազան ապրիլին աճել է 5,4%–ով և կազմել է շուրջ 679,6 մլրդ դրամ

31.05.2013 15:49
Հայաստանում փողի բազան ապրիլին աճել է 5,4%–ով և կազմել է շուրջ 679,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի բազան 2013 թվականի ապրիլին, նախորդ ամսվա համեմատ աճել է 5,4%–ով և կազմել է շուրջ 679,6 մլրդ դրամ։

Ինչպես նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարն ապրիլի վերջին կազմել է ավելի քան 399,3 մլրդ դրամ` մարտի 395,6 մլրդ դրամի դիմաց։

Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է ավելի քան 193,7 մլրդ դրամ` մարտի վերջին գրանցված ավելի քան 161,9 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով պարտադիր պահուստների մեծությունը ` ավելի քան 82,9 մլրդ դրամ` մարտի վերջի 84,4 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2013թ.–ի ապրիլի վերջին կազմել են շուրջ 379,3  մլրդ դրամ՝ մարտի համեմատ կրճատվելով 0,25%–ով։

Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 300,3 մլրդ դրամ` մարտի վերջի ավելի քան 264,7 մլրդ դրամի դիմաց։ ($1 –ը 416,71 դրամ է)։  -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև