ԱՄՆ բորսաները փակվել են կտրուկ նվազումով

01.06.2013 11:32
ԱՄՆ բորսաները փակվել են կտրուկ նվազումով

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային հարթակները մայիսի 31-ի առուվաճաքներն ավարտել են կտրուկ նվազումով: Պատճառը ԱՄՆ սպառողական եկամուտների վերաբերյալ հրապարակված վիճակագրական ցուցանիշներն էին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Dow Jones արդյունաբերական ցուցիչը կորցրել է 1,36 տոկոս և կազմել է 15115,57 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ը նվազել է 1,01 տոկոսով և հասել 3455,91 կետի։ S&P 500 լայն շուկայի ցուցիչը նվազել է 1,43 տոկոսով` մինչև 1630,74 կետը։

Բորսաների նվազման գործում դեր են ունեցել նաև ԱՄՆ առևտրի նախարարության տնտեսական վերլուծության գրասենյակի տվյալները, որոնց համաձայն ԱՄՆ-ում սպառողական եկամուտները ապրիլին, մարտի համեմատ, նվազել են գրեթե 0,1 տոկոսով, իսկ ծախսերը` 0,2 տոկոսով: Վերլուծաբանները կանխատեսում էին, որ ծախսերի ցուցանիշը նախորդ ամիս չի փոխվի, այն դեպքում, որ եկամուտները կավելանան 0,1 տոկոսով:

DJIA–ն (Dow Jones Industrial Average) 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների փոխարժեքների շարժման միջին ցուցանիշն է:

S&P 500–ն (Standard and Poor’s 500 Index) շուկայական կապիտալացման ցուցանիշով 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի ցուցիչն է:

NASDAQ–ը (National Association of Securities Dealers Automated Quotation) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցիչն է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև