Կոնվերս Բանկը Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Ապագայի գույները երեխաների աչքերով» ցուցահանդես է կազմակերպել

01.06.2013 18:54
Կոնվերս Բանկը Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Ապագայի գույները երեխաների աչքերով» ցուցահանդես է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Ապագայի գույները»  խորագրի ներքո կազմակերպել էր մանկական նկարների ցուցահանդես, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, ներկայացված էր մոտ 100 աշխատանք, որոնց հեղինակները 2-ից մինչև 15 տարեկան երեխաներ են ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից:

Ցուցահանդեսին մասնակցած երեխաները ստացել են խրախուսական նվերներ, ծանոթացան Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքի մանրամասներին, ինչպես նաև լսել մեծանուն կոմպոզիտորի և այլ դասականների վաղ տարիքում գրված ստեղծագործությունները՝ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երաժշտական դպրոցների սաների կատարմամբ:

«Ապագայի նկատմամբ մեր վերաբերմունքը կտրուկ կփոխվի, եթե մենք հասկանանք, որ այս Երկիրը մենք ոչ թե ժառանգել ենք մեր նախնիներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից: Մենք մեր յուրաքանչյուր քայլով ոչ միայն պատասխանատու ենք մեր երեխաների առջև, այլև ինքներս շատ բան ունենք նրանցից սովորելու», - իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը, Կոնվերս Բանկն իր 20-ամյա հոբելյանական տարվա ծրագրում նախատեսել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված աշխարահռչակ հայ կոմպոզիտորի թողած հարուստ երաժշտական ժառանգության պահպանմանն ու տարածմանը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև