Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $82,5 մլն

03.06.2013 11:16
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $82,5 մլն

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 27-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $82,5 մլն՝ մեկ դոլարի դիմաց 416,12 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ   8,6  մլն եվրո և ավելի քան 693 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 538,5 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,10 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 89,9 մլն դոլար, շուրջ 12,5 մլն եվրո և շուրջ 93,6 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 417,40 դրամ, 1 եվրոյի դիմաց 542,06  դրամ, ռուբլու դիմաց՝ 13,28 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, 2013թ.–ի մայիսի 20-26–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51,4 մլն դոլար: ($1–ը 417,19 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև