Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի ապրիլին աճել է 31,2%–ով` կազմելով 17 միլիարդ դրամ

03.06.2013 13:09
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի ապրիլին աճել է 31,2%–ով` կազմելով 17 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները 2013թ.–ի ապրիլին, մարտի համեմատ, ավելացել են 31,2 տոկոսով՝ ամսվա վերջին  կազմելով 17  մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,04 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի 98,3 տոկոսը կամ շուրջ 16,8 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին։
Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 59մլրդ դրամ՝ ավելանալով 1,16 տոկոսով, դրանցից շուրջ 51 մլրդ դրամը` կարճաժամկետ։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա ապրիլին կազմել է  1 567,8  միլիարդ դրամ՝ մարտի համեմատ ավելանալով на 0,34 տոկոսով։  Միաժամանակ վարկային ներդրումների շուրջ 992,2 մլն դրամը բաժին է հասնում արտարժութային վարկերին։

2013թ.–ի ապրիլի դրությամբ, հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են 1 643,9 մլրդ դրամ ($1 – 417,19 դրամ է) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև