ՀՀ վարչապետը ՀԲ գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

03.06.2013 13:38
ՀՀ վարչապետը ՀԲ գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկուշաբթի ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից և հույս հայտնել, որ առաջիկայում ևս երկկողմ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:

Ֆրենկ Հիմսկերկը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բովանդակալից զրույցի համար և խոստացել երկկողմ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ՀՀ կառավարության նկատառումները ներկայացնել Համաշխարհային բանկի քննարկմանը:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մեր երկրում, մասնավորապես, գյուղատնտեսության, պետական ապարատի և տեղական ինքնակառավարման համակարգերում իրականացվող նախագծերի ընթացքն ու դրանց հետագա ընդլայնման հնարավորությունները:

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենի խնդրանքով կառավարության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը, մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ նախատեսվող հետագա քայլերը:

Հայաստանին, որը 1992թ.-ից Համաշխարհային բանկի անդամ է և 1993թ.-ից` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի անդամ, մայիսի դրությամբ հատկացվել է մոտ 1,73 մլն. դոլար։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև