Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայումը կախված է գնաճային դրսևորվող ճնշումներից. Հայաստանի ԿԲ

03.06.2013 16:51
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայումը կախված է գնաճային դրսևորվող ճնշումներից. Հայաստանի ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայումը կախված կլինի տնտեսության գնաճային դրսևորվող ճնշումներից, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

«Կենտրոնական բանկը տարբեր մոդելներով գնահատում է կշռված և չեզոք տոկոսադրույքը և դրա հիման վրա վերաֆինանսավորման տոկոսադրույք է սահմանում։ Կախված տարբեր գործոններից` սպասվող գնաճից, գնաճային ճնշումներից և այլ ցուցանիշներից, Կենտրոնական բանկը կարող է վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքն ինչպես նվազման, այնպես էլ բարձրացման կողմ։ Դա կախված է նրանից, թե ինչ ճնշումներ կարող են դրսևորվել տնտեսությունում»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Գրիգորյանը միաժամանակ զերծ մնաց այն կանխատեսումից, թե մտադիր է, արդյո՞ք, Հայաստանի Կենտրոնական բանկն առաջիկայում վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքն այս կամ այն կողմ։

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այս տարվա մայիսի 14–ին որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 8 տոկոսի մակարդակում։ Վերջին անգամ ԿԲ–ն վերանայել է այս ցուցանիշը 2011 թվականի սեպտեմբերի 6–ին` նվազեցնելով այն 8.5 տոկոսից մինչև 8 տոկոս։

Հայաստանում գնաճը 2013 թվականի հունվար–ապրիլին կազմել է 3.2 տոկոս` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ, 2013 թվականի հունվար–ապրիլին տնտեսական ակտիվությունը 2012 թվականի հունվար–ապրիլի նկատմամբ կազմել է 7.4 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2013 թվականին ծրագրված է 4 (±1,5%) տոկոսի մակարդակում, իսկ ՀՆԱ աճը` 6.2 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև