Հայաստանում ոսկու գինն աճել է 1,5%–ով և 17196,14 դրամ կազմել

03.06.2013 17:18
Հայաստանում ոսկու գինն աճել է 1,5%–ով և 17196,14 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապի բաժնից, հաշվետու ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկի`  գնման գին` 17196.14 (+260.49), բացթողնման գին` 18691.46 (+283.15), արծաթ`գնման գին` 277.52 (3.53), բացթողնման գին` 301.65 (+3.84), պլատին` գնման գին` 17998.37 (+73.03), բացթողնման գին` 19563.45 (+79.38), պալադիում`գնման գին` 9204.54 (+117.68),     բացթողնման գին`10004.94 (+127.92):


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև