ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով ՊԿՊ-ներ է տեղաբաշխել

03.06.2013 19:16
ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով ՊԿՊ-ներ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 3-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52026141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 570 մլն 800 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 550 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 20 մլն 800 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 456 921 676 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3243 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4664 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև