Կոնվերս բանկը հովանավորում է հայ անվանի շախմատիստներին

03.06.2013 19:41
Կոնվերս բանկը հովանավորում է հայ անվանի շախմատիստներին

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը հովանավորում է հայ անվանի շախմատիստներին, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հայ անվանի շախմատիստներ  Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Նադանյանը Կոնվերս բանկի հովանավորությամբ կմասնակցեն Խանտի Մանսիյսկում հունիսի 6-ից 10-ը կայանալիք արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Ս.թ. հունիսի 3-ին Կոնվերս բանկի գրասենյակում տեղի ունեցավ հովանավորման հավաստագրերի հանձնման արարողությունը:

Կոնվերս բանկը առաջիկա աշխարհի առաջնության բոլոր հայ մասնակիցներին մաղթում է արագ կողնորոշում և հաղթանակ:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև