ԿԲ–ի սթրես–թեստերը Հայաստանի ֆինանսական համակարգում խնդիրներ չեն հայտնաբերել

03.06.2013 20:00
no photo

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը եռամսյակը մեկ անգամ տարբեր սթրես–թեստեր է անցկացնում` ֆինանսական կազմակերպությունների վրա պոտենցիալ բացասական ազդեցությունները գնահատելու համար, որոնք որևէ խնդիր Հայաստանի ֆինանսական համակարգում չեն գտել, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

«ԿԲ–ն վերջերս առնվազն եռամսյակը մեկ անգամ տարբեր բավականին կոշտ սթրես–թեստեր է անցկացնում և ունի մշակած տարբեր սթրես–սցենարներ, որոնք պարբերաբար քննարկվում են ԱՄՀ–ի և ՀԲ–ի հետ»,– ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում։

Գրիգորյանի խոսքով, սթրես–թեստերն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հավանական վտանգների հիման վրա որևէ խնդիրներ չեն հայտնաբերել Հայաստանի ֆինանսական համակարգում։

«Միայն ամենաբարդ և ամենահոռետեսական սթրես–թեստի դեպքում մեզ մոտ հնարավոր է կապիտալի` պահանջածից ցածր ադեկվատության նորմատիվի նվազում, ինչը նույնպես խնդիր չէ, քանի որ հայկական բանկերի լիկվիդայնությունը պահանջվածից բարձր մակարդակում է»,– պարզաբանեց նա։

ԿԲ տվյալներով, Հայաստանի բանկերի կապիտալի ադեկվատության նորմատիվ ցուցանիշը (ընդհանուր կապիտալ/ակտիվներ` հաշվի առած ռիսկերը) 2012 թվականին կազմել է 16.76 տոկոս։ Հայաստանի ԿԲ նորմատիվ պահանջի նվազագույն չափը կազմում է 12 տոկոս։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գործել է 21 բանկ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև