Դաշնային պահուստային համակարգի ընթացիկ քաղաքականության ֆոնին ԱՄՆ բորսաները աճ են գրանցել

04.06.2013 10:07
Դաշնային պահուստային համակարգի ընթացիկ քաղաքականության ֆոնին ԱՄՆ բորսաները աճ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի` հունիսի 3-ին, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի հրապարակած թույլ վիճակագրությունից հետո, որը վերաբերում է երկրի արդյունաբերական ոլորտի գործարար ակտիվությանը, ԴՊՀ ընթացիկ դրամավարկային քաղաքականության պահպանման վերաբերյալ ներդրողների սպասումների ֆոնին ԱՄՆ բորսաները աճ են գրանցել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Dow Jones արդյունաբերական ցուցիչը ավելացել է 0,92 տոկոսով և կազմել է 15252,34 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ը ավելացել է 0,27 տոկոսով և հասել 3465,36 կետի։ S&P 500 լայն շուկայի ցուցիչը ավելացել է 0,59 տոկոսով` մինչև 1640,27 կետը։

«Ներդրողները խաղադրույքներ են կատարում ԴՊՀ-ի կողմից խթանումը շարունակելու վրա: Գները կկարգավորվեն ուրբաթ օրվա նվազումից հետո»,- Bloomberg գործակալությունը ներկայացնում է Iitrader.com-ի շուկայական ռազմավար Բիլ Բարուխի խոսքը:

ԱՄՆ տնտեսության արդյունաբերության ոլորտի գործարար ակտիվության ցուցիչը մայիսին առաջին անգամ նվազել է 2012 թվականի նոյեմբերից ի վեր և կազմել 49%, այն դեպքում, որ այդ ցուցիչն ապրիլին 50,7% էր կազմում: «Այս դեպքում ստացվել է, որ վատ նորությունը լավ նորություն է»,- ավելացրել է Չիկագոյի Price Futures Group-ի ավագ վերլուծաբան Ֆիլ Ֆլինը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև