ՎՏԲ-Հայաստան Բանկն անցել է TelCell վճարային տերմինալների միջոցով հաճախորդների սպասարկմանը` ժամանակի իրական ռեժիմում

04.06.2013 16:39
ՎՏԲ-Հայաստան Բանկն անցել է TelCell վճարային տերմինալների միջոցով հաճախորդների սպասարկմանը` ժամանակի իրական ռեժիմում

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն անցել է  TelCell վճարային տերմինալների միջոցով հաճախորդների սպասարկմանը` ժամանակի իրական ռեժիմում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Դեռևս 2011թ. ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից սկսած TelCell վճարային տերմինալների միջոցով բանկային և քարտային հաշիվների համալրման, ինչպես նաև ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարման ծառայությունը վերազինվում է նոր աննախադեպ հնարավորությամբ»,– նշվում է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես բանկը TelCell վճարային համակարգի հետ համատեղ զարգացրել է մատուցվող ծառայության տեխնոլոգիական հենքը։

Արդեն հունիսի 3-ից սկսած TelCell վճարային տերմինալների միջոցով կատարված բանկային/քարտային հաշիվների համալրումները և ոսկու գրավի դիմաց վարկերի մարումները Բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն ժամանակի իրական ռեժիմում` երկուշաբթիից-ուրբաթ 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, իսկ մնացած օրերին և ժամերին հաջորդ բանկային օրը` 09:00-ին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013թ. սկզբին անցում է կատարել քարտային գործարքների իրականացման օնլայն եղանակին: Դա նշանակում է, որ TelCell վճարային տերմինալների միջոցով օնլայն ռեժիմում կատարված քարտային հաշիվների համալրումները ոչ միայն անմիջապես հաստատվում են ավտոմատացված բանկային համակարգում, այլև նույն օնլայն եղանակով փոխանցվում են պրոցեսինգային կենտրոն` այդպիսով ապահովելով քարտերի` հաշված վայրկյանների ընթացքում համալրման հնարավորությունը:

Սա մրցակցային հնարավորություն է ընձեռում Բանկի քարտապանների համար ՀՀ բանկային շուկայում` ակնթարթորեն համալրելու քարտային հաշիվները և նույն պահին իսկ տնօրինելու համալրված միջոցները:

Ինչպես նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, բանկի հաճախորդները հետաքրքրված են հեռակառավարման եղանակով բանկային սպասարկմամբ:

«Հաշվի առնելով նախորդ տարիների հաջող փորձը և նպատակ ունենալով կատարելագործել մեր հաճախորդներին առաջարկվող հեռակառավարման համակարգի գործիքակազմը` մենք որոշեցինք անցում կատարել վճարային տերմինալների միջոցով կատարված գործարքների հաստատման օնլայն եղանակին»,– ասել է նա։

Ըստ Գուսևի` այսուհետ ինչպես հաշիվների համալրման, այնպես էլ վարկերի մարման գործընթացը կդառնա առավել մատչելի և հարմար, քանի որ նոր համակարգի միջոցով Բանկի գործառնական օրվա ընթացքում կատարված գործարքները կընդունվեն և կհաստատվեն Բանկի կողմից ժամանակի իրական ռեժիմում:

«Վստահ ենք որ այս նորամուծությունն արժանի գնահատական կստանա մեր հաճախորդների կողմից»,– նշել է նա։
TelCell համակարգի տերմինալների միջոցով բանկային/քարտային հաշիվների համալրման և ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարման գործընթացը բավականին պարզ է և մատչելի: Վճարման գործընթացը պահանջում է հաշված րոպեներ և հասանելի է 24/7 ռեժիմում: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն, իսկ հաշվին համալրված կամ վարկի մարված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում գործարքը կատարելու պահին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հղումը գտնվում է TelCell տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ-եր» ենթաբաժնում:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ (23–ը`Երևանում և 44–ը` հանրապետության մարզերում)։ՎՏԲ–Հայաստան բանկը թողարկած միջազգային քարտերի քանակով շուկայի առաջատարն է։ Բանկը սեփական պրոցեսինգային կենտրոն ունի, որը Հայաստանի քարտային շուկայում մրցակցային առավելություն է ապահովում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև