Հայաստանի առևտրային բանկերի կողմից մարտին ավտովարկավորման ծավալներն աճել են 1,15%-ով՝ մինչև 16,3 մլրդ դրամ

04.06.2013 16:50
Հայաստանի առևտրային բանկերի կողմից մարտին ավտովարկավորման ծավալներն աճել են 1,15%-ով՝ մինչև 16,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը 2013թ.–ի մարտին ավտովարկավորման նպատակով հատկացրել են շուրջ 16,3 մլրդ դրամ, ինչը 1,15 տոկոսով ավելի է փետրվարի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ մարտի վերջին ավտոմեքենայի ձեռք բերման վարկերը հիմնականում տրամադրվում էին դրամով` 16 325 մլն դրամ գումարի չափով  (աճը`0,9%), իսկ արտարժույթով (դրամական փոխարժեքով)` 42 մլն դրամ (աճը` 23,5%)։

ԿԲ տվյալների համաձայն, սպառողական վարկերը 2013թ.–ի մարտի դրությամբ կազմել է 315,8 մլրդ դրամ, դրանցից դրամով` շուրջ 216 մլրդ դրամ և 54,8 մլրդ դրամը` արտարժույթով։

2013թ.–ի մարտի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 417,17 դրամ է)։  -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև