Calendar:

  • Calendar

    June 2013
    M T W T F S S
    « May   Jul »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for June 5th, 2013

    Հայաստանի ԿԲ–ն պետք է վերանայի գնաճի վերջին կանխատեսումները. ԿԲ նախկին ղեկավար

    Wednesday, June 5th, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է վերանայի գնաճի վերջին կանխատեսումները` գազի և էլեկտրաէներգիային սակագների սպասվող բարձրացման կապակցությամբ, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։

    NASDAQ OMX Արմենիայում հունիսի 5–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

    Wednesday, June 5th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հունիսի 5–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիայից:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 5–ին 416.02 դրամ է կազմել

    Wednesday, June 5th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 5-ի արդյունքներով, հունիսի 4–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,82 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 416,02 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013թ.–ի հունվար–ապրիլն ընկած ժամանակահատվածում ավելի քան 2,5 մլն դրամ են կազմել

    Wednesday, June 5th, 2013

    Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թվականի հունվար–ապրիլն ընկած ժամանակահատվածում կազմել են ապահովագրական շուկայի փոխհատուցումների ողջ ծավալի 69,2 տոկոսը կամ ավելի քան 2 527,8 մլն դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում։

    Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն ապրիլին հասել է 142,7 հազար դրամի. ԱՎԾ կանխատեսում

    Wednesday, June 5th, 2013

    Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.-ի ապրիլին, ըստ նախնական գնահատականների, հասել է 142 711 դրամի (343 դոլար կամ 10 722 ռուբլի), ինչը 0,4 տոկոսով պակաս է մարտի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

    Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը 4 ամիսների ընթացքում գերազանցել է 3,6 մլրդ դրամը` ավելանալով 32%–ով

    Wednesday, June 5th, 2013

    Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի հունվար–ապրիլ ամիսներին ԱՊՊԱ-ի 18330 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 3 648,7 մլն դրամ` հունվար–մարտ ամիսների համեմատ ավելանալով 32 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

    ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է առաջնային և երկրորդային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման վարկեր անշարժ գույքի գրավադրմամբ

    Wednesday, June 5th, 2013

    ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է համալրել իր ավտովարկերի ընտրանին և ներկայացնում է նոր բացառիկ վարկատեսակ` «Ավտովարկավորում անշարժ գույքի գրավադրմամբ», տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը։