Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն ապրիլին հասել է 142,7 հազար դրամի. ԱՎԾ կանխատեսում

05.06.2013 15:29
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն ապրիլին հասել է 142,7 հազար դրամի. ԱՎԾ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.-ի ապրիլին, ըստ նախնական գնահատականների, հասել է 142 711 դրամի (343 դոլար կամ 10 722 ռուբլի), ինչը 0,4 տոկոսով պակաս է մարտի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ 2013թ.–ի մարտին երկրի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 143 318 դրամ, ինչը 1,8 տոկոսով ավել է 2013թ.–ի փետրվարի ցուցանիշից և 2,4 տոկոսով ավել է 2012թ.–ի մարտի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի մարտին գրանցվել է Սյունիքի մարզում՝ ավելի քան 180,1 հազար դրամ, իսկ ամենաքիչ վարձատրություն եղել է Արագածոտնի մարզում՝ շուրջ 100,2 հազար դրամ: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը նույն ժամանակահատվածում կազմել է ավելի քան 157,9 հազար դրամ:

Միաժամանակ  2013թ.–ի մարտի դրությամբ ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են ֆինանսական և ապահովագրական ոլորտներում (շուրջ 362 հազար դրամ), հանքարդյունաբերությունում աշխատավարձը միջինը կազմել է շուրջ  309,3 հազար դրամ, տեղեկատվության և կապի ոլորտում (304,2 հազար դրամ), էլեկտրա, գազա և ջերմամատակարարման ոլորտում (շուրջ 180,7 հազար դրամ)։
Նույն ժամանակահատվածում  Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են եղել մշակույթի և հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձը կազմել է ավելի քան 80,7 հազար դրամ,  գյուղական և անտառային տնտեսության ոլորտը` 96 հազար դրամ։  Ծառայությունների ոլորտում աշխատավարձը կազմել է շուրջ 96,6 հազար դրամ, իսկ կրթության ոլորտում`98,6 հազար դրամ ($1 – 416,84 դրամ): —0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև