Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013թ.–ի հունվար–ապրիլն ընկած ժամանակահատվածում ավելի քան 2,5 մլն դրամ են կազմել

05.06.2013 18:52
Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013թ.–ի հունվար–ապրիլն ընկած ժամանակահատվածում ավելի քան 2,5 մլն դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/.  Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարները 2013 թվականի հունվար–ապրիլն ընկած ժամանակահատվածում կազմել են ապահովագրական շուկայի փոխհատուցումների ողջ ծավալի 69,2 տոկոսը կամ ավելի քան 2 527,8 մլն դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում։

Հայաստանում գործող բոլոր յոթ ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–ապրիլ ամիսներին կազմել է մոտ 3 648,7 մլն դրամ։

Տվյալների համաձայն, ԱՊՊԱ փոխհատուցումների վճարների ծավալով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերությունը 1 162,2 մլն դրամի չափով։ Այնուհետև ԻՆԳՈ Արմենիան է` ավելի քան 878,8  մլն դրամով և Ռեսոն` ավելի քան 486,7 մլն դրամով։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առաջատար եռյակի ԱՊՊԱ փոխհատուցման հայտերի թիվը 12 915  է կազմել։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի մեկից։

Ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006 թվականի հունվարի 1–ից իրականացնում է Կենտրոնական բանկը, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկման համակարգը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև