Հայաստանի ԿԲ–ն պետք է վերանայի գնաճի վերջին կանխատեսումները. ԿԲ նախկին ղեկավար

05.06.2013 20:39
Հայաստանի ԿԲ–ն պետք է վերանայի գնաճի վերջին կանխատեսումները. ԿԲ նախկին ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է վերանայի գնաճի վերջին կանխատեսումները` գազի և էլեկտրաէներգիային սակագների սպասվող բարձրացման կապակցությամբ, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքում 12–ամսյա գնաճի մինչև 4.5 տոկոս ավելացում է կանխատեսում։ 2013 թվականի պետբյուջեում գնաճը հաստատվել էր 4±1,5% մակարդակում։

«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն)։

Հայաստանի կենտրոնական բանկը միաժամանակ հետաձգել է «2013 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքական ծրագրի և 2013 թվականի առաջին եռամսյակում ԴՔԾ կատարման ծրագրի մասին» հաշվետվությունը վերջին բացասական զարգացումների, մասնավորապես, կարկուտից գյուղատնտեսությանը հասցրած վնասի և գազի ու էլեկտրաէներգիայի գների բարձրացման պատճառով։

Մայիսի 12–ին տեղի ունեցած կարկտահարության վնասը կազմում է շուրջ 17 հազար հա գյուղատնտեսական ցանքատարածք։ Մայիս–հունիսին կարկուտ է տեղացել նաև Հայաստանի այլ մարզերում, այդ թվում` Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզերում։

Հայաստանի կառավարությունն ընդունել է տուժած տնտեսությունների աջակցության ծրագիր, որը վնասի փոխհատուցման տարբեր քայլեր է նախատեսում, մասնավորապես, գյուղատնտեսական վարկերի սպասարկման հարցի անհատական մոտեցում, հողի հարկի և ոռոգման ջրի օգտագործման վճարման արտոնություններ, նոր հակակարկտային կայանների տեղադրում։

Միաժամանակ, տնտեսության խթանման քայլերի շարքում Ասատրյանը նշեց ԿԲ դրամային քաղաքականության մեղմացման անհրաժեշտությունը` ավելացնելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ դրա դերը Հայաստանի տնտեսությունում փոքր է և չի կարող խթանել դրա զարգացումը։

Հայաստանի վերաֆինանսավորման տոկոսադրույքն այսօր կազմում է 8 տոկոս։ Վերջին անգամ Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել է 2011 թվականի սեպտեմբերի 6–ին` 8.5 տոկոսից իջեցնելով մինչև 8 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև