ՌԴ ԿԲ. Կարգավորման հետ կապված ծայրահեղությունները բանկային բիզնեսի նկատմամբ հետաքրքրության կորստի կհանգեցնեն

06.06.2013 13:29
ՌԴ ԿԲ. Կարգավորման հետ կապված ծայրահեղությունները բանկային բիզնեսի նկատմամբ հետաքրքրության կորստի կհանգեցնեն

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ պայմաններում բանկային ոլորտի կարգավորման հետ կապված ծայրահեղ միջոցները կարող են հանգեցնել նրան, որ բանկիրները կորցնեն հետաքրքրությունը բիզնեսի վարման հանդեպ։

Այդ մասին Սանկտ Պետերբուրգի Բանկային միջազգային XXII կոնգրեսի ժամանակ հայտնել է ՌԴ Բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Չիստյուխինը, տեղեկացնում է Банки.ру պորտալը։

«Այժմ կարգավորման հետ կապված ծայրահեղ միջոցները կարող են հանգեցնել նրան, որ շուկայի մասնակիցները կանգ առնեն և կորցնեն հետաքրքրությունը իրենց բիզնեսը զարգացնելու և խթանելու առումով,– ասել է Չիստյուխինը։ –Իսկ առանց  զարգացման կայունություն չի կարող լինել»։

ԿԲ ներկայացուցիչը խոստովանել է, որ այսօրվա դրությամբ արդեն վարկային կազմակերպությունների գործունեության սահմանափակման հատվածում շատ գործ է արվել։ «Պետք է մտածել, թե ինչպես օգնել բիզնեսի զարգացման հարցում նրանց, ովքեր այդ սահմանափակումները հաջողությամբ են իրականացրել։ Այդ հարցը դրված է ոչ միայն ԿԲ–ի, այլ ընդհանրապես բոլոր տնտեսական կարգավորիչների դիմաց»,– հայտնել է Վլադիմիր Չիստյուխինը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև