«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանգստի կազմակերպման բացառիկ պայմաններ է առաջարկում իր քարտապաններին

07.06.2013 11:19
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանգստի կազմակերպման բացառիկ պայմաններ է առաջարկում իր քարտապաններին

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ամառային արձակուրդների կապակցությամբ VISA միջազգային վճարային համակարգի կողմից իր քարտապաններին առաջարկում է Դուբայում հանգստի կազմակերպման էքսկլյուզիվ պայմաններ:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, Դուբայ (ՄԱԷ) մեկնող գործարարների և զբոսաշրջիկների համար VISA միջազգային վճարային համակարգը հանդես է գալիս նոր առաջարկությամբ: VISA քարտի միջոցով Atlantis the Palm առաջնակարգ հյուրանոցում սենյակ ամրագրելու դեպքում Դուք հնարավորություն կունենաք օգտվել VISA FAMILY FUN PACKAGE զեղչային փաթեթից` նախատեսված երկու մեծահասակների և երկու երեխաների համար: Առաջարկը գործում է մայիսի 1-ից (կամ հունիսի 1-ից հյուրանոցում ժամանելուց) մինչև սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում ամրագրման դեպքում:

Վերոնշյալ փաթեթը ներառում է մեկօրյա հանգիստ հյուրանոցի շքեղ համարներից մեկում, 800 AED գումարի չափով ընթրիք երեք ռեստորաններից մեկում, երկու SPA-սեանս` մեկ սեանսի գնով, ակվապարկի, ակվարիումի և մանկական ակումբի անվճար այցելություն, ինչպես նաև ծովածոցում դելֆինների հետ լողալու արտոնյալ սակագին: VISA FAMILY FUN փաթեթով վճարման դեպքում անհրաժեշտ է  այցելել հետևյալ ինտերնետային կայքը` www.atlantisthepalm.com/visafamily:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում:  -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25