ՌԴ կառավարությունը հավանություն է տվել բանկային ավանդների ապահովագրական փոխհատուցումը 700 հազ. ռուբլուց մինչև 1 մլն ռուբլի ավելացնելու որոշմանը

07.06.2013 13:08
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել բանկային ավանդների ապահովագրական փոխհատուցումը 700 հազ. ռուբլուց մինչև 1 մլն ռուբլի ավելացնելու որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել  700 հազ. ռուբլու բանկային ավանդների ապահովագրական փոխհատուցումը մինչև 1 մլն ռուբլի ավելացնելու որոշմանը, լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, գրում է РБК–ն։

Նախարարի խոսքով, ապահովագրական փոխհատուցման ավելացման անհրաժեշտությունը, նախևառաջ, պայմանավորված է գնաճի պատճառով ապահովագրական գումարի արժեզկրմամբ, ինչպես նաև բանկերի նկատմամբ պետության` բնակչության վստահության բարձրացման վերաբերյալ լրացուցիչ խթան տալու ցանկության բացակայությամբ։

Ա.Սիլուանովը նշել է, որ կառավարության կողմից հավանության արժանացած օրինագիծը նաև ուղղված է ավանդների և վարկերի տոկոսադրույքների նվազմանը։

Օրինագծով նախատեսված է ավանդների տոկոսադրույքների շեմի իջեցումը, որից բարձրի դեպքում ավանդներից եկամուտներ է հարկվում։

Բացի այդ, օրինագծով առաջարկվում է լրացուցիչ ավելացնել ավանդների պարտադիր ապահովագրության հիմնադրամի հատկացումներն այն բանկերի համար, որոնք, այսպես կոչված, «ագրեսիվ տոկոսային քաղաքականություն» են անցկացնում։ «Ավանդների ապահովագրության գործակալությունը կստանա բարձրացված վճարներ բարձր տոկոսներով»,– ասել է Սիլուանովը։

Բացի այդ, օրինագծում նշվում է, որ վերջնական վարկատուներին ավանդների ապահովագրության հիմնադրամի միջոցների չբավարարելու դեպքում պարտավորությունների ապահովման համար կլինի ՌԴ Կենտրոնական բանկը, ոչ թե կառավարությունը, ինչպես հիմա։

«Մենք կարծում ենք, որ բացարձակապես ճիշտ է, երբ հանկարծ պարտադիր ապահովագրության հիմնադրամի իրավիճակի վատացման և դրա ռեսուրսների համալրման դեպքում հիմնադրամի պակասուրդը կմարվի ոչ թե բյուջեից, այլ Ռուսաստանի Բանկի միջոցների հաշվին, ընդ որում` մինչև 5 տարի ժամկետով և առանց ապահովման»,– ասել է նա։

Նա ավելացրել է, որ օրինագծին կողմ է ոչ միայն կառավարությունը, այլ նաև ՌԴ Կենտրոնական բանկը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև