Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի ապրիլին աճել են 18,6%–ով` կազմելով 131,4 մլն դոլար

07.06.2013 16:36
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի ապրիլին աճել են 18,6%–ով` կազմելով 131,4  մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2013 թ.-ի ապրիլին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 131,4 մլն դոլարի միջոց` 2012թ.–ի ապրիլի  համեմատ ավելանալով 18,6 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ ԿԲ կայքը։

Միաժամանակ Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը ապրիլին կազմել է 29 միլիոն դոլար՝ անցյալ տարվա 22,9 միլիոն դոլարի համեմատ: Հաշվետու ժամանկահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է շուրջ 102,4 միլիոն դոլար` անցյալ տարվա ապրիլի 87,8 միլիոն դոլարի համեմատ։

Ռուսաստանից Հայաստան ստացված դրամական միջոցների ներհոսքը, որն ամենամեծն է ընդհանուր կառուցվածքում, հաշվետու տարվա ապրիլին կազմել է շուրջ 109,6 մլն դոլար, իսկ Հայաստանից Ռուսաստան իրականացված դրամական փոխանցումները` 17,6 մլն դոլար։

ԿԲ տվյալների համաձայն, 2013թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին դրամական միջոցների միջոցով Հայաստան է ստացվել 436,9 մլն դոլար, միաժամանակ նույն ժամանակահատվածում Հայաստանից արտասահման իրականացված դրամական փոխանցումների ծավալը կազմել է շուրջ 99 մլն դոլար . ($1 – 414,92 դրամ է). —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև