ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի տանիքի քանդման վնասի գնահատականի անկախ փորձագիտություն է նախաձեռնել

07.06.2013 17:26
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի տանիքի քանդման վնասի գնահատականի անկախ փորձագիտություն է նախաձեռնել

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը Երևանի «Զվարթնոց» օդավանակայանի VIP- սրահի տանիքի քանդման հետևանքով պատճառած վնասի գումարի գնահատականի համար անկախ փորձաքննության անցկացում է նախաձեռնել, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մոտ 30 ավտոմեքենա է վնասվել «Զվարթնոց» օդանավակայանի նախկին «VIP» սրահի` քամուց պոկված տանիքի փլուզումից:
«Ապահովագրական ընկերության ներկայացուցիչների նախաձեռնությամբ դեպքի վայր օպերատիվ ժամանել են նաև անկախ փորձագետներ, որոնք անմիջապես սկսել են իրականացնել պատահարի պատճառների բացահայտման և դրա արդյունքում հասցված վնասի չափի գնահատման աշխատանքներ»,– ասվում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ–ի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն` միջադեպի մասին հաղորդագրությունը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրականընկերություն է ստացվել նախօրեին մոտ 17։00–ին։

««Զվարթնոց» օդանավակայանի պատասխանատվությունը ապահովագրված է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում, ուստի հայտերի կարգավորման կենտրոնի աշխատակիցները անհապաղ մեկնել են դեպքի վայր: Ներկայումս փորձագիտական աշխատանքները շարունակվում են: Փորձաքննության եզրակացության հիման վրա կպարզվի իրադարձության ապահովագրական պատահար լինելը և հատուցվող վնասի չափը»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ տվյալ պահին առկա ճշգրտված տեղեկությունների տանիքի վայր ընկնելու արդյունքում վնասվել է 36 ավտոմեքենա: Վիրավորներ չկան, մինչ այժմ ոչ ոք չի դիմել բժշկական օգնություն ստանալու համար:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կոնտակտ կենտրոնը չի արձանագրել ոչ մի հայտ քաղաքացիներից ԿԱՍԿՈ պայմանագրերի գծով՝ կապված երեկ տեղի ունեցած պատահարի հետ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,98 միլիարդ դրամ (7,2 միլիոն ԱՄՆ դոլար):

Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 46 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13  գրասենյակ Երևանում, և 33՝  Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև