«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հետ համատեղ տոն է պարգևել Հայաստանի մանկատան սաներին

07.06.2013 18:58
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հետ համատեղ  տոն է պարգևել Հայաստանի մանկատան սաներին

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ համատեղ հունիսի 7-ին բարեգործական ակցիա է անցկացրել Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ:

Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նախասրահում կազմակերպվել էր տոնական միջոցառում Գավառի, Վանաձորի և Երևանի Նորքի մանկատների սաների, ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների երեխաների համար: Տոնին ներկա են եղել նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող որբ երեխաները։

Ակրոբատների հետաքրքիր համարները գերեցին իրենց համարձակությամբ և յուրօրինակությամբ: Սակայն տոնն այդքանով չավարտվեց. խաղերից և հյուրասիրությունից հետո երեխաները դիտեցին Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը:

Միջոցառմանը ներկա էին նաև «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևն ու «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:

««ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել հոգածության և ուշադրության կարիք ունեցող երեխաների կյանքում: Ուրախ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կազմակերպած միջոցառումը դուր եկավ երեխաներին: Բարեգործությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի ավանդույթներից է: Բանկը միշտ պատրաստ է աջակցել սահմանափակ կարողություններով երեխաներին ինտեգրվել հասարակություն»,– ասել է Գուսևը` ավելացնելով, որ դրական էմոցիաները նպաստում են երեխաների զարգացմանը։

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Բիբինն ընդգծել է, որ արդեն 10 տարի է Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերությունը զբաղվում է այնպիսի խնդիրներով, ինչպիսին են  ծնողազուրկ, առանց ծնողների խնամքի և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական ադապտացիան, երեխաների ու պատանիների մտավոր, ստեղծագործական կյանքի զարգացման աջակցությունը։

«Ուրախ եմ, որ արդեն երկրորդ անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ նրանց համար տոն ենք կազմակերպում։ Այդ օրը մենք տեսնում ենք, թե ինչպես են ուրախանում և առավել երջանկանում»,– ասել է Բիբինը։

Գավառի մանկատան դաստիարակ Լուսինե Նաջարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է, որ նման միջոցառումներն օգնում են որբ երեխաներին իրենց հանրության լիարժեք անդամ զգալ և նպաստում են այնպիսի երևույթների դեմ պայքարին` ինչպիսին է հաշմանդամ և որբ երեխաների մեկուսացումը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է ‚ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով։ --0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև