ԱԽՏ բորսաները պլյուսով են բացվել ԱՄՆ–ից ստացված տվյալների հիման վրա, Ավստրալիայի բորսաները փակ են

10.06.2013 10:59
ԱԽՏ բորսաները պլյուսով են բացվել ԱՄՆ–ից ստացված տվյալների հիման վրա, Ավստրալիայի բորսաները փակ են

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի` հունիսի 10–ի առքուվաճառքները բացել են աճով` ԱՄՆ–ից ստացված վիճակագրության հիման վրա, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225-ն աճել է  3,3 տոկոսով՝ կազմելով 13305,00 կետ: Հարավկորեական  KOSPI-ն աճել է 0,015 տոկոսով՝ կազմելով 1926,75 կետ: Ավստրալիայի բորսաները փակ են պետական տոնի կապակցությամբ` Թագուհու ծննդյան օրվա առթիվ։

ԱՄՆ–ի տնտեսության ոչ գյուղատնտեսական բնագավառներում աշխատատեղերի քանակն աճել է 175 հազարով, այն դեպքում, երբ վերլուծաբանների մեծ մասը 163 հազարի չափով ավելացում էր ակնկալում։ Գործազրկությունը նախորդ ամիս աճել էր` ապրիլին գրանցած 7,5 տոկոսից  հասնելով 7,6 տոկոսի, ինչը նշանակում է, որ խթանման ավարտ դեռ տեղի չի ունենա։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև