10.06.2013 11:30
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $86,6 մլն՝ մեկ դոլարի դիմաց 415,40 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել շուրջ 6,47 մլն եվրո և ավելի քան 615,5 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 541,93 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,88 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 89 մլն դոլար, շուրջ 9,5 մլն եվրո և շուրջ 140,6 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 416,60 դրամ, 1 եվրոյի դիմաց 545,56 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,07 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Բացի այդ, 2013թ.–ի մայիսի 27-ից մինչև հունիսի 2–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35,4 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46,1 մլն դոլար: ($1–ը 414,14 դրամ է):–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: