ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալն ապրիլի վերջին նվազել է 2,5%-ով՝ կազմելով ավելի քան 1 315,7 մլրդ դրամ

10.06.2013 13:03
ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալն ապրիլի վերջին նվազել է  2,5%-ով՝ կազմելով ավելի քան 1 315,7  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա ապրիլի վերջին, մարտի համեմատ, նվզել է 2,5տոկոսով և կազմել ավելի քան 1 315,7 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղեկագրում:

Միաժամանակ ռեզիդենտների ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 005,1 մլրդ դրամ (մեկ ամսում` 0,14% աճ), իսկ ոչ ռեզիդենտների` 310,5 մլրդ դրամ (10% անկում)։

Տվյալների համաձայն, ռեզիդենտներին դրամով տրամադրված ավանդների ծավալն ընթացիկ տարվա ապրիլին, 2013թ.-ի մարտի համեմատ, աճել է 3,3%– ով և կազմել շուրջ 376,8 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով տրամադրված ավանդները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 1,6 տոկոսով և ապրիլի  վերջին կազմել են ավելի քան 628,3 մլրդ դրամ:

2013թ.-ի ապրիլին  Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 414,14 դրամ): -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև