Հայաստանում բանկիրների շուրջ 86%–ը 12–ամսյա գնաճ է կանխատեսում 2,5-5,5% սահմաններում. ԿԲ հարցում

10.06.2013 15:05
Հայաստանում բանկիրների շուրջ 86%–ը 12–ամսյա գնաճ է կանխատեսում 2,5-5,5% սահմաններում. ԿԲ հարցում

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ կողմից 2013թ.–ի առաջին եռամսյակում անցկացված հարցման համաձայն` բանկային համակարգի հարցվածների շուրջ 86 տոկոսը 12–ամսյա գնաճ է կանխատեսում` 2,5–5,5 տոկոսի սահմաններում։
Միաժամանակ երկու բանկեր 12–ամսյա գնաճն ակնկալում են 2,5 տոկոսից ցածր մակարդակում։

ՀՀ ԿԲ–ն պարբերաբար հարցում է անցկացնում ֆինանսական հաստատությունների և տնային տնտեսությաւնների շրջանում երկրի գնաճային սպասելիքների վերաբերյալ։ Այսպես, ըստ 2012թ.–ի չորրորդ եռամսյակում անցկացված նախորդ հարցման արդյունքների` 2,5–5,5 տոկոսի սահմաններում 12–ամսյա գնաճի ցուցանիշ է կանխատեսել բանկային համակարգի հարցվածների 95 տոկոսը։

Միաժամանակ վարկային կազմակերպությունների շրջանում առաջին եռամսյակում 2,5–5,5 տոկոսի սահմաններում գնաճ է կանխատեսել հարցվածների ավելի քան 53 տոկոսը` անցյալ հարցման 60 տոկոսի դիմաց։ Միաժամանակ 5,5–8,5 տոկոսի սահմաններում գնաճի առավել բարձր տատանումների հակված վարկային կազմակերպությունների տեսակարար կշիռը կրճատվել է նախորդ հարցման համեմատ` 33 տոկոսից կազմելով 27 տոկոս։

ԿԲ հարցման արդյունքների համաձայն` տնային տնտեսությունների գնաճային սպասելիքները բավական կայուն են գտնվել և մոտեցել են նպատակային գնաճի ցուցանիշին։ Տնային տնտեսությունների կողմից սպասվող գնաճի մակարդակը հասել է 4,3 տոկոսի։

Հայաստանի 2013թ.–ի պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճն ակնկալվում է 4 տոկոսի չափով (±1,5%)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև