Հայաստանի Կենտրոնական բանկը 500 մլն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

10.06.2013 17:02
Հայաստանի Կենտրոնական բանկը 500 մլն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39103146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, տեղեկացնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 353 մլն 900 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 348 մլն 300 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 5 մլն 600 հազար դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 467 979 665 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0227 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0664 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև