Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը գնաճի 2.5%–նոց աճի կհանգեցնի. ԿԲ ղեկավար

10.06.2013 17:39
Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը գնաճի 2.5%–նոց աճի կհանգեցնի. ԿԲ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի մոտ 2.5–տոկոսանոց գնաճի ավելացման, երկուշաբթի խորհրդարանի նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը։

«Մենք հետազոտություն ենք անցկացրել և համարում ենք, որ դա (գազի և էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը) կանդրադառնա դրամավարկային քաղաքականության վրա և կհանգեցնի 2.5-տոկոսանոց հավելյալ գնաճի` հաշվի առնելով նաև կարկտահարության վնասը»,– նշեց նա։

Ջավադյանի խոսքով, տվյալ իրավիճակում անհրաժեշտ է կառավարության հետ համատեղ դիտարկել դրամավարկային քաղաքականությունը վարելու նոր սկզբունքներ։

Նա նշեց, որ նման պայմաններում, որպես կանոն, անցնում են դրամավարկային քաղաքականության խստացման, սակայն դեռ վաղ է խոսել, մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր բարձրացման մասին։

«Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրը գների կայունություն ապահովումն է, և դրան միշտ նախընտրություն է տրվելու այս կամ այն վիճելի հարցի լուծման ժամանակ»,– ընդգծեց նա։

2013 թվականի պետբյուջեում գնաճի այս ցուցանիշը ծրագրված է 4+-1,5 % մակարդակում։ Հունվար–ապրիլին Հայաստանի գնաճը կազմել է 3.2 տոկոս։

«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը դեռ մայիսի 14–ին։ ՀԾԿՀ–ն հունիսի 7–ին որոշում է ընդունել այն մասին, որ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը կկազմի 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար  (ներառյալ ԱԱՀ)։

ՀԾԿՀ–ն ուրբաթ նաև որոշում է ընդունել, որ  1 կՎտ.ժ էլեկտրաէներգիային ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 38 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն) ներկայիս գործող 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն) ներկայիս 25 դրամի փոխարեն։ Որոշումը ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 7–ից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև