S&P–ի լուրերի ֆոնին ԱՄՆ բորսաներում գրեթե փոփոխություն չի եղել

11.06.2013 10:55
S&P–ի լուրերի ֆոնին ԱՄՆ բորսաներում գրեթե փոփոխություն չի եղել

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի օրվա առուվաճառքներն ավարտել են գրեթե առանց փոփոխությունների, քանի որ ԱՄՆ–ի վարկանիշի կանխատեսումը բացասականից փոխվել է կայունի,  վկայում են բորսաների տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Արդյունաբերական Dow Jones–ը նվազել է 0.06 տոկոսով` մինչև 15238,13 կետ, S&P 500 լայն շուկայի ցուցիչը կորցրել է 0.04 տոկոս` կազմելով 1642,78 կետ։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ն ավելացել է 0.13 տոկոսով և կազմել է 3473,77 կետ։

Ավելի վաղ` նախքան առուվաճառքի բացումը, S&P միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է ԱՄՆ երկարաժամկետ կամավոր վարկանիշը «АА+» մակարդակում` բարելավելով կանխատեսումը բացասականից դեպի կայուն։ Վարկանիշային գործողությունն արտացոլում է գործակալության այն միտքը, որ ամերիկյան տնտեսությունը շարունակում է պահպանել առանցքային համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակը։

«Սա լավ լուր է, սակայն Ուոլ–Սթրիթի թրեյդերները սովորաբար մեծ ուշադրություն չեն դարձնում վարկանիշային գործակալություններին։ Վարկանիշային գործողության ազդեցությունը կարճաժամկետ կլինի (…)։ Սակայն բաժնետոմսերը, այնուամենայնիվ, բավականին գրավիչ տեսք ունեն ներկայում...»,– Ռոյթերս գործակալությունը մեջբերում է LandColt Trading LLC կառավարիչ տնօրեն Թոդ Շյոնբերգերի (Todd Schoenberger) խոսքը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև