Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2013 թվականի ապրիլին 5 տոկոս է կազմել

11.06.2013 14:01
Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2013 թվականի ապրիլին 5 տոկոս է կազմել

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2013 թվականի ապրիլին 5 տոկոս է կազմել, նշված է Կենտրոնական բանկի կայքում։

Դրամային տոկոսային սպրեդը նվազել է 1.8 տոկոսային կետով` ապրիլի վերջին կազմելով 5.3 տոկոս, իսկ դոլարայինը` նվազել է 1.6 տոկոսային կետով` կազմելով 4.5 տոկոս։

ԿԲ տվյալներով` վարկերի միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում կազմել է 13.8 տոկոս (0.88 տ.կ. անկում), իսկ դեպոզիտներինը` 8.8 տոկոսով (0.8 տ.կ. աճ)։

2013 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև