Հայաստանի ռեզիդենտների վարկավորման ծավալը 2013թ.–ի ապրիլին աճել է 0,5%–ով` մինչև շուրջ 1,6 տրլն դրամ

11.06.2013 16:22
Հայաստանի ռեզիդենտների վարկավորման ծավալը 2013թ.–ի ապրիլին աճել է 0,5%–ով` մինչև շուրջ 1,6 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալն ընթացիկ տարվա ապրիլին, մարտի համեմատ ավելացել է 0,5 տոկոսով և կազմել է 1 598,9 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ ռեզիդենտներին վարկային պորտֆելում ձեռնարկությունների վարկավորման բաժին է հասնում շուրջ 57,7 տոկոսը կամ 923,8 մլրդ դրամը, իսկ տնային տնտեսությունների վարկավորմանը` 37,8 տոկոսը կամ շուրջ 606 մլրդ դրամ։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռեզիդենտներին ապրիլին դրամով տրամադրած վարկերը մարտի համեմատ ավելացել են 3,1 տոկոսով` կազմելով 594,1 մլրդ դրամ։ Նույն ցուցանիշն արտարժույթով նվազել է 0,9տոկոսով և կազմել է ավելի քան 1004,8  մլրդ դրամ։

Միաժամանակ, ոչ ռեզիդենտների վարկավորման ծավալն ավելացել է 28,5 տոկոսով` կազմելով շուրջ 84,1  մլրդ դրամ։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ոչ ռեզիդենտների տրամադրած դրամային վարկերը մարտի համեմատ ապրիլին նվազել են 2,7 տոկոսով և կազմել են 13 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերն ավելացել են 36,6 տոկոսով` կազմելով 71 մլրդ դրամ։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև