Ինեկոբանկը միացել է «AVERS» դրամական փոխանցումների համակարգին

11.06.2013 19:03
Ինեկոբանկը միացել է «AVERS» դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը հունիսի 10–ից միացել է «AVERS» դրամական փոխանցումների համակարգին, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«AVERS» համակարգն ունի 95 000 գործող կետեր աշխարհի 81 պետություններում, այդ թվում` Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Չինաստանում, Իսպանիայում, Իսրայելում, Շվեյցարիայում և այլն։
Հաղորդագրության համաձայն` փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և ԵՎՐՈ-ով, ակնթարթային արագությամբ, ընդ որում փոխանցումը հնարավոր է իրականացնել անմիջապես ստացողի բանկային կամ քարտային հաշվին:

Փոխանցումը հնարավոր է ստանալ նաև առանց բանկ այցելելու Ինեկոբանկում բացված քարտային հաշվեհամարին ` Ինեկոտրանսֆեր ծառայության միջոցով:

«Ինեկոբանկն իր հաճախորդներին ընձեռում է տարբեր ուղղություններով հարմար, պարզ և մատչելի դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն, համագործակցելով Հայաստանի տարածքում գործող այնպիսի խոշոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպիսիք են` «Bistraya Pochta», «Unistream», «Money Gram», «Intel Express», և «Inter Express»»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ: Բանկը համագործակցում է ավելի քան 25 միջազգային կազմակերպությունների հետ։ ($1 – 411,94 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև